«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ «Ռեալի» տրանսֆերային նպատակներից մեկը։
«Արքայական» ակումբը վերականգնել է հետաքրքրությունը ֆրանսիացի կիսապաշտպանի նկատմամբ։ Սակայն Marca-ն պնդում է, որ Պոգբայի հնարավոր տրանսֆերը կախված է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մնալ-չմնալուց։
Զիդանի մնալու դեպքում, «արքայական» ակումբը կփորձի 2021 թվականի ամռանը ձեռք բերել Պոգբային։
Պոլ Պոգբայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։