«Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է հայտնվել «Լոս Անջելեսի» ֆուտբոլիստ Կարլոս Վելան:
Pasionfutbol-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը 30-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող: Նշվում է, որ բանակցությունները կմեկնարկեն տրանսֆերային առաջիկա պատուհանի ընթացքում:
Ըստ աղբյուրի` «Բարսան» մտադիր է ամերիկյան ակումբին վարձակալական հիմունքներով առաջարկ անել. այն նախատեսված կլինի 6 ամսով:
Վելան ՄԼՍ-ի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն է (36 գոլ) և լավագույն ֆուտբոլիստը: Մեքսիկացին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալում», «Սելտայում», «Օսասունայում», «Ուեսթ Բրոմվիչում», «Ռեալ Սոսիեդադում»: