Երկու հավաքականներ, որոնք ընդունելու են Եվրո 2020-ի հանդիպումներ, չեն կարող հայտնվել միևնույն խմբում: ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջորջիո Մարկետտին:
Եվրոպայի առաջնությունը, մրցաշարի 60-ամյա հոբելյանի առթիվ կանցկացվի 2020թ հունիսի 12-ից հուլիսի 12-ը, եվրոպական 12 քաղաքներում:
Այսպես, Սանկտ-Պետերբուրգը կընդունի երեք խմբային հանդիպում և մեկ քառորդ եզրափակիչ: Բացի այդ, հանդիպումներ տեղի կունենան Լոնդոնում, Դուբլինում, Մյունխենում, Հռոմում, Բաքվում, Բուխարեստում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Ամստերդամում, Բուդապեշտում:
«Այս առաջնությունը առանձնահատուկ է նրանով, որ որոշ հավաքականներ, հիմնական փուլին մասնակցելու դեպքում, կարող են խաղալ տնային մարզադաշտերում: Եթե այդպիսի երկու հավաքական ընդգրկվեն միևնույն խմբում, մենք կտեղափոխենք թիմերից մեկին ըստ վարկանիշերի»: