Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Սպալին». միլանյան թիմը հաղթեց 2:1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել Լաուտարո Մարտինեսը՝ գոլ խփելով 16-րդ և 41-րդ րոպեներին: Հյուրերի միակ գոլը 50-րդ րոպեին խփել է Վալոտին:
Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 37 միավորով բարձրանում է առաջին հորիզոնական՝ «Յուվենտուսից» առաջ անցնելով 1 միավորով:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
Զուգահեռաբար կայացած խաղում «Միլանը» հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Թեո Էրնանդեսի խփած գոլի շնորհիվ հաղթել է «Պարմային»:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
«Լացիոն» էլ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուդինեզեի» դարպասը: