Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Լեգանեսին»:
Հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփել է Դիեգո Կարլոսը:
Այս հաղթանակից հետո «Սևիլիան» 30 միավորով բարձրանում է 2-րդ հորիզոնական՝ ներկա դրությամբ 2 հանդիպում պակաս անցկացրած «Բարսելոնային» գերազանցելով 2 միավոր: 1 խաղ էլ պակաս անցկացրած «Ռեալն» ունի 31 միավոր: