Անգլիայի լիգայի գավաթի 1/16-րդ եզրափակչում միմյանց դեմ մրցում էին «Պրեստոնը» և «Մանչեսթեր Սիթին»։
Պեպ Գվարդիոլայի սաները խնդիրներ չունեցան համեստ մրցակցի դեմ խաղում ու հաղթեցին 3-0 հաշվով։ «Քաղաքայինների» կազմում գոլի հեղինակ դարձան Գաբրիել Ժեզուսը, Ռահիմ Ստերլինգը և Դավիդ Սիլվան։ Ճիշտ է՝ իսպանացու հարվածից հետո գնդակը դիպավ տանտերերի կիսապաշտպան Ռայան Լեդսոնին և նոր միայն հայտնվեց դարպասում։
Այս հաղթանակից հետո «Ման․ Սիթին» նվաճում է Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչի ուղեգիր։ Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը հենց «Մանչեսթեր Սիթին» է։