Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ասել է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա թիմի հարձակվող Լիոնել Մեսսին:
«Ես չեմ հետևում այդ արարողություններին, քանի որ դրանք շատ երկար են: Կարծում եմ `իմ ընտրությունը համընկնում է Ձեր ընտրության հետ:
Ես կքվեարկեի լավագույնի օգտին: Ամեն տարի քվեարկում եք ՝ կախված նրանից, թե ինչպես են խաղացողներն անցկացրել մրցաշրջանը: Սակայն, եթե մենք ցանկանում ենք լավագույնս ներկայացնել «Ոսկե գնդակը», ապա եկեք այն փոխանցենք Մեսսիին, և խնդիրը լուծված է», — ասել է Վալվերդեն:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա վաղը ՝ դեկտեմբերի 2-ին, Փարիզում: Մրցանակի համար կպայքաեն նաև նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: