«Նապոլիի» հարձակվող Խոսե Կալյեխոնը մտադիր է հունվարին կամ ամռանը տեղափոխվել չինական «Դալիան Յիֆան», հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Չինաստանում հարձակվողը կարող է վերամիավորվել Ռաֆայել Բենիտեսի հետ: Կալյեխոնը խաղացել է իսպանացի մարզչի ղեկավարության ներքո «Նապոլիում»: Բենիտեսը այժմ գլխավորում է «Դալիան Յիֆանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մերժել է աշխատավարձի բարձրացման Կալյեխոնի պահանջները: