Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի «Սոչի» – «Օրենբուրգ» հանդիպումը հետաձգվել է:
«Ռուսաստանի Պրեմիեր լիգան հայտնում է, որ ֆորսմաժորային հանգամանքների պատճառով (սուր ռոտավիրուսային վարակ «Սոչի» ակումբում), հաշվի առնելով «Սոչիի» դիմումը, որին աջակցում է «Օրենբուրգ», համաձայն 6.3 կետի, ՌՊԼ-ի կանոնակարգով, 18-րդ տուրի հանդիպումը, որը նախատեսված է 2019 թվականի դեկտեմբերի 1-ին, հետաձգվել է:
Խաղի մեկնարկի ամսաթիվը և ժամանակը կհայտարարվեն ավելի ուշ: Հետևեք նորություններին ՌՊԼ-ի կայքում», – ասված է լիգայի պաշտոնական հայտարարության մեջ: