Սանկտ Պետերբուրգը կընդունի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը։ Եզրափակիչ խաղը կանցկացվի «Զենիթի» տնային մարզադաշտը հանդիսացող «Գազպրոմ Արենայում»։
Սանկտ Պետերբուրգի մարզադաշտը տեղավորում է 68 հազար հանդիսական։
Նշվում է, որ 2022 թվականի ՉԼ եզրափակիչը կընդունի Մյունխենի «Բավարիայի» «Ալյանց Արենա» մարզադաշտը, իսկ 2023-ինը՝ Լոնդոնի «Ուեմբլին»։