Երեկ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը աշխատանքից հեռացրեց գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին: Ֆրեդի Յունգբերգը նշանակվել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով ՝ թափուր տեղի համար գլխավոր հավակնորդը «Վոլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտու Սանտուն է:
Հաղորդվում է, որ 45-ամյա մասնագետի գործակալը բանակցություններ է վարում «Արսենալի» ղեկավարության հետ: