Այսօր, նոյեմբերի 30-ին, տեղի կունենա Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, որն անցկացվելու է հաջորդ ամառ 12 քաղաքներում: Ազգային հավաքականները կիմանան իրենց մրցակցներին:
Առաջնության պայմանների համաձայն՝ 24 հավաքականներ կբաժանվեն վեց խմբերի`յուրաքանչյուրում 4 հավաքական: Հաջորդ փուլ կանցնեն այն թիմերը, որոնք կգրավեն խմբում առաջին երկու տեղերը, ինչպես նաև չորս լավագույնները՝ երրորդ տեղ գրավածներից: