Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Իտալիա, հաղորդում է Football Italia-ն։
«Միլանն իմ երկրորդ տունն է։ Ես հիանալի հիշողություններ ունեմ այդ քաղաքի հետ կապված։ Եթե կա այնպիսի նախագիծ, որն ինձ կմոտիվացնի, ես կարող եմ խաղալ մինչև 50 տարեկան։
Ես նոր եմ ավարտել ելույթներս «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում և կարող եմ ասել, որ դա հիանալի ժամանակաշրջան էր»:
Հիշեցնենք, 38-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Միլանը ներկայացնող երկու թիմերի՝ «Ինտերի» և «Միլանի» կազմում։