Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խաղում «Լիդսը» արտագնա խաղում նվազագույն 1-0 հաշվով առավելության հասավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ:
Խաղատախտակի վրա զրոները պահվում էին գրեթե մինչ հանդիպման վերջը, մինչ հյուրերի հարձակվող Պատրիկ Բամֆորդը 88-րդ րոպեին գլխի հարվածով եզրափակեց կիսապաշտպան Ջեք Հարիսոնի փոխանցումը:
Այս խաղից հետո «Լիդսը» իր ակտիվում ունի վեց միավոր և առաջնության մրցաշարային աղյուսակում վեցերորդ տեղում է: «Շեֆիլդ Յունայթեդը» զրո միավորով վերջին տեղում է: