ՌՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակներում «Ռոստովը» մրցակցի հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ (3-2):
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ճապոնացի լեգիոներ Կենտո Հասիմոտոն: «Ռոստովը» հանդիպումը ստիպված եղավ ավարտել տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Դանիլ Գլեբովը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը ՝ արժանանալով դեղին քարտի: