«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասվածքի պատճառով մեկ ամսով դուրս է մնացել շարքից: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Գաբին մկանային վնասվածք ունի, ինչը նրան հնարավորություն չի տա առաջիկա ամսում խաղադաշտ դուրս գալ:
Մոտ մեկ ամսից սպասում ենք նաև Սերխիո Ագուերոյի վերադարձին»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ 23-ամյա բրազիլացին վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում: