Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Բետիսի» հետ հաղթական խաղի արդյունքը (3-2):
«Երբ պարտվում ես, դժվար է փոխել խաղի դինամիկան, բայց այսօր մեզ դա հաջողվեց: «Բետիսի» դեմ խաղում մենք շատ շանսեր ունեինք, բայց այսօր երեք գոլ խփեցինք, և էլ ավելի շատ գոլ խփելու հնարավորություններ ունեինք: Ես շատ հպարտ եմ բոլոր խաղացողներով, նրանք գերազանց աշխատանք են կատարում: Մենք պետք է շարունակենք նույն ոգով:
Բարտրայի ձե՞ռքը: Մրցավարը ստիպված էր հաշվի առնել այս գործողությունները: Ես երբեք չեմ խոսում մրցավարների հետ և մտադիր չեմ միջամտել նրանց աշխատանքին: Մեզ համար ամենակարևորը բարդ մրցակցի դեմ խաղալն է:
Նորեկների հավանական հայտնվե՞լը «Ռեալում»: Ոչ, մենք այս մասին նախկինում խոսել ենք: Ես գոհ եմ այն ֆուտբոլիստներից, որոնց ունեմ իմ տրամադրության տակ», — մեջբերում է Զիդանին Goal-ը: