«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը վարձակալական հիմունքներով կարող է տեղափոխվել Բեռլինի «Ունիոն», տեղեկացնում է Sky-ը:
Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Սպասվում է, որ տեղափոխության մասին կհայտարարվի առաջիկա շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը գերմանացին անցկացրեց «Բեշիքթաշում»:
Այս մրցաշրջանում Կարիուսը դիտարկվում է որպես «Լիվերպուլի» չորրորդ դարպասապահ և գրեթե շանս չունի խաղալ թիմի հիմնական կազմում:
Հավելենք, որ 27-ամյա դարպասապահը նախկինում հանդես է եկել «Մայնցում»: