«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը գոլերի հեղինակներ դարձան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Բորուսիայի» հետ խաղում (3-1):
Սուարեսի խփած գնդակը դարձավ 187-րդը կատալոնական ակումբի կազմում նրա 262-րդ խաղում։ Իսկ ահա Մեսսին 700-րդ խաղում խփեց 613-րդ գնդակը։
«Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը հաղորդում է, որ երկուսով Սուարեսն ու Մեսսին 800 գոլ են խփել կատալոնական ակումբում։