Սեպտեմբերի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել էր «Ուրալից»: Հարոյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի հետ:
Հունական Astratv-ն՝ հղում անելով Crimsonscorer-ին, հայտնում է, որ Հայաստանի հավաքականի պաշտպանը կարիերան կշարունակի Հունաստանում։ Ըստ աղբյուրի՝ Հարոյանը 2 տարվա պայմանագիր կկնքի Լարիսայի ԱԵԼ-ի հետ։ Նոր ակումբին հայ ֆուտոլիստը կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։
Η Α.Ε.Λ. “έκλεισε” τον διεθνή αρχηγό της Εθνικής Αρμενίας Varazdat Haroyan! (pics+vids) https://t.co/AdEeF3dD5K
— ASTRATV (@ASTRATV1) September 26, 2020
28-ամյա Հարոյանը «Ուրալում» խաղում է 2017 թվականից, 62 հանդիպում է անցկացրել ռուսական թիմի կազմում, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: Նախքան ռուսական ակումբին միանալը, Հարոյանը խաղացել է Հայաստանում և Իրանում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ պաշտպանով հետաքրքրված են մի քանի ռուսական ակումբներ, ինչպես նաև Լեհաստանի առաջնության առաջատար ակումբներից մեկը: