«Էվերթոնը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում 2-1 հաշվով առավելության է հասել «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ Կառչո Անչելոտիի գլխավորած թիմը 3 խաղից հետո 3 հաղթանակ է տարել։
Իր գերազանց մրցելույթներն է շարունակում «իրիսների» նորեկ Խամես Ռոդրիգեսը։ Squawka Football-ը գրում է, որ Խամեսը ԱՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի առաջին խաղացողն է, ով 10+ հնարավորություն է ստեղծում իր թիմի համար։
Հիշեցնենք, որ Խամեսը ամռանը տեղափոխվեց «Էվերթոն» «Ռեալից»։ Անգլիական թիմը 22 միլիոն ֆունտ ստերլինգ էր վճարել Խամեսի համար։
Կոլումբիացին արդեն բացել է գոլերի ու գոլային փոխանցումների թիվը նոր ակումբում։