Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի ակումբի առաջիկա հանդիպումները: Այս մասին հայտնում է «AS»-ը:
22-ամյա ֆրանսիացին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայում` «Բորուսիայի» դեմ խաղում (3: 1): Վնասվածքից հետո նախնական փորձաքննությունը ցույց է տվել ազդրի մկանների թուլություն:
Նման վնասվածքներից վերականգնման ժամանակահատվածը տևում է մոտ 5 շաբաթ է: Ավելին, Դեմբելեի դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ խաղացողը նոր էր ապաքինվել նախորդ վնասվածքից:
Այսպիսով, Դեմբելեն բաց կթողնի առնվազն 6 խաղ, այդ թվում `դեկտեմբերի 18-ին կայանալիք «Ռեալի» հետ հանդիպումը և կվերադառնա հունվարի 4-ից ոչ շուտ: