ՈւԵՖԱ-ն դիտարկում է ժամանակավոր փոփոխության համակարգի ներդրումը Եվրո- 2020-ի ընթացքում, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ազգային հավաքականի մարզիչները կարող են ժամանակավոր փոխարինումներ կատարել այն դեպքում, եթե ֆուտբոլիստը ուղեղի ցնցում է ստացել: Այդ դեպքում, ֆուտբոլիստը կարող է վերադառնալ խաղադաշտ:
Որոշումը կկայացվի այսօր՝ կազմակերպության հերթական նիստի ժամանակ: