«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է «Բարսելոնայում» տիրող լարվածության մասին հարցին։
«Ես հարգանք եմ տածում։ Բացի դրանից, չգիտեմ, թե ակումբի ներսում ինչ է կատարվում, դրա համար էլ չեմ ուզում խառնվել նրանց գործերին։
Կարծում եմ, որ յուրաքանչյուր ակումբ ունի իր խնդիրներն ու դժվարությունները։ Կարծում եմ՝ «Բարսելոնան», հաշվի առնելով նրա կազմը, կպայքարի բոլոր տիտղոսների համար։ Ոչ մի կաթիլ չեմ կասկածում դրանում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Goal-ը։