Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտին մնացել է վերջին` 6-րդ տուրը: Ավարտից մեկ տուր առաջ հայտնի են 1/8 եզրափակչի 16 մասնակիցներից 8-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր առաջին հորիզոնականով նվաճել են «Յուվենթուսը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիան» և ՊՍԺ-ն: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել նաև «Լայպցիգը», սակայն վերջին տուրից առաջ անհայտ է, թե որ հորիզոնականով: Երկրորդ տեղով 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել «Տոտենհեմը» և Մադրիդի «Ռեալը»: