Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը, որի արդյունքում արդեն 8 թիմ նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգիր:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին, որտեղ ընդգրկվել են «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և ՊՍԺ-ի դարպասապահ Կելյոր Նավասը: