ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն վստահեցրել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն մնալու է ակումբում։
«Մբապեի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճա՞կը։ Մենք առաջ ենք շարժվում դանդաղ քայլերով, բայց մենք առաջ ենք շարժվում։ Նա 100 տոկոսով մնալու է ՊՍԺ-ում։
Մբապեն 100 տոկոսով ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, նա այստեղ է, իսկ մնացածը կարևոր չէ»,-Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը մտադիր է 2020-ի ամռանը ձեռք բերել ֆրանսիացի հարձակվողին։