ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է ակումբի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեի, Նեյմարի և Լիոնել Մեսսիի փոխհարաբերությունների մասին.
«Կարծում եմ` Կիլիանը, Նեյմարն ու Մեսսին հիանալի լրացնում են իրար: Նրանք միանգամայն տարբեր խաղացողներ են, նրանցից յուրաքանչյուրը համար առաջինն է իր որակներով, բայց եթե անկեղծ, ես շատ հեշտորեն եմ նրան պատկերացնում միասին:
Ես նրանց միջև խանդ կամ նախանձ չեմ զգում, ընդհակառակը: Ես ուրախություն եմ տեսնում նման մակարդակի ֆուտբոլիստների գալով»,- ասել է Լեոնարդոն: