«Ինտերի» նորեկ, չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի կազմում։
Վիդալի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց այսօր։ «Ներաձուրիները» 2 տարվա պայմանագիր են համաձայնեցրել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի հետ։
«Ինտերի» Twitter-ի էջը լուսանկարներ է հրապարեկ այսօր կայացած մարզումից, որին մասնակցել է նաև Վիդալը։
Հիշեցնենք, որ Արտուրո Վիդալն ու «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ժամանակին իրար հետ աշխատել են «Յուվենթուսում»։