Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հյոն Մինը դարձավ ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղի գլխավոր հերոսը (5:2): Հարավային Կորեայի հավաքականի առաջատարը չորս գնդակ հեղինակեց և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Խաղի ավարտից հետո, Սոնը հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերությանը, երբ նրան է մոտեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և ասել.
Man of the match — Son Heung-min? Jose Mourinho isn’t having it 😂https://t.co/HozX03CuHY pic.twitter.com/EAsty4C4xz
— BBC Sport (@BBCSport) September 20, 2020
«Հարի Քեյն ՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»:
Սոնը համաձայնել է մարզչի հետ. «Այո, Հարին մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ դարձավ»,-ասել է 28-ամյա ֆուտբոլիստը: