29-ամյա Անկախ Հայաստանը չեմպիոնական հարուստ պատմություն ունի - Armsport.am
20.05.22
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • ԻՍՊԱՆԻԱ
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Պոգբան հետաքրքրված է Յուվենտուս տեղափոխությամբ

    Անգլիական երեք ակումբ հետաքրքրված է Դեպայի ծառայություններով

    Մինամինոն կարող է տեղափոխվել Ա Սերիա

    210829 Olivier Giroud of Milan celebrates scoring a goal during the Serie A football match between Milan and Cagliari on August 29, 2021 in Milan. Photo: Matteo Gribaudi / BILDBYRAN / Cop 290 fotboll football soccer seria a bbeng milan cagliari jubel *** 210829 Olivier Giroud of Milan celebrates scoring a goal during the Serie A football match between Milan and Cagliari on August 29, 2021 in Milan Photo Matteo Gribaudi BILDBYRAN Cop 290 fotboll football soccer seria a bbeng milan cagliari jubel, PUBLICATIONxNOTxINxSWExNORxAUT Copyright: MATTEOxGRIBAUDI BB210829ZZ067

    Դեշամը խոսել է Ժիրուին հավաքական չհրավիրելու մասին

    Կովաչը կգլխավորի գերմանական թիմը

    Տուխել․ Կանտեն մեր Սալահն է

    Չելսին ու Լեսթերը ոչ-ոքի խաղացին

    Ռիբերին պատմել է, թե ինչպես է հորդորել 16-ամյա Ալաբային չմտածել հարստության մասին

    Trending Tags

    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը նշել է, թե որ ֆուտբոլիստն է իրեն ոգեշնչում

      Ռոլան Գարոս․ Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ որակավորման կիսաեզրափակիչ

      Ջոկովիչը 1000-րդ հաղթանակն է տարել իր կարիերայում

      Ջոկովիչը հաղթել է Ռուդին և դուրս եկել Հռոմի Մասթերսի եզրափակիչ

      Ես վնասվածքով ապրող խաղացող եմ․ Նադալ

      Ավելի լավ կլինի, եթե դադարեք մեզ համեմատել. Նադալ

      Աշխարհի ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկները

      ATP վարկանիշ․ Ալկարասը և Խաչանովը բարելավել են իրենց դիրքերը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
        • Ազատ ոճի

        Էդուարդ Սահակյանը նշում է ծննդյան 70-ամյակը

        Պատանի ազատ ոճայինները մեդալներ են նվաճել Աբդոլահ Մովահեդի անվան գավաթի խաղարկությունում

        Հայաստանի պատանի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Թեհրանի մրցաշարում

        ԿԳՄՍՆ-ի կողմից ըմբիշներին հատկացված ֆինանսական միջոցները՝ 2021 թ. և 2022 թ. առաջին եռամսյակում

        Մի փոքր ճիշտ չի ընկալվել՝ որն է մեր բարձրացրած խնդիրը․ Գևորգ Ալեքսանյան

        Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

        Գումար ստանում ենք միայն նախարարությունից, որը բավարար չէ. ըմբիշ Արման Անդրեասյան

        Վազգեն Թևանյան․ Մարզիկներն անուշադրության են մատնված

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • ՎՈԼԵՅԲՈԼ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո

          NHL. Տամպան փլեյ-օֆֆի երկրորդ անընդմեջ խաղում հաղթեց Ֆլորիդային

          Ձյուդոյի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի

          NHL. Կարոլինան և Կալգարին հաղթեցին քառորդ եզրափակչի առաջին խաղում

          Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան դարձել է KWU-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

          Հոկեյի ԱԱ․ Ֆինլանդիան հաղթեց ԱՄՆ-ին, այլ արդյունքներ

          Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

          📷🎥Ծնկի բերելով թուրքին և ադրբեջանցուն. Աշոտ Ադամյանը 8-րդ անգամ հռչակվել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

          ՀՀ վարչապետի գավաթ․ հայտնի է դպրոցականների թիմային խճուղավազքի հաղթողը

          Trending Tags

          • ՍՊՈՐՏ LIFE
          • ՄԵԴԻԱ
          Որոնման որդյունք՝ 0
          Տեսնել բոլոր արդյունքները

                  Գլխավոր ՇԱԽՄԱՏ

                  29-ամյա Անկախ Հայաստանը չեմպիոնական հարուստ պատմություն ունի

                  ՇԱԽՄԱՏ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ԾԱՆՐԱՄԱՐՏ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏ, ԱՅԼ, Մարմնամարզություն, Հրաձգություն, Հեղինակային, Թոփ, Կարատե, ArmSport-ի ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
                  21.09.20 / 11:53
                  0
                  • 1991 թ-ի սեպտեմբերի 21-ը երբեք չի մոռացվի: 

                  Հայաստանի անկախության ճանապարհի սկիզբը մեկնարկեց 1990 թ-ի օգոստոսի 23-ին։ ՀՀ գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, ըստ որի ՀԽՍՀ-ն կազմալուծվեց և ձևավորվեց նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: Գերագույն խորհրդի որոշումն իր տրամաբանական հանգուցալուծումն արդեն ստացավ 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի տարածքում անցկացված հանրաքվեով։

                  Սա Հայաստանի՝ թվով արդեն երրորդ անկախությունն էր:

                  Բոլորն էլ կփաստեն, որ այլ բան է, երբ քո երկրի մարզիկը ներկայացնում է ամբողջ Խորհրդային Միությունը, և այլ բան է, երբ ներկայացնում է մի քանի միլիոն բնակչություն ունեցող քո ԱՆԿԱԽ հայրենիքը:

                  29 տարի առաջ հայ մարզիկները վերջապես հնարավորություն ստացան չեմպիոն դառնալիս բարձրացնել Հայաստանի դրոշն ու հնչեցնել հայոց հիմնը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր հայկական սպորտի համար նոր դարաշրջանի սկիզբ դրվեց: Նորանկախ Հայաստանը նաև սպորտային ասպարեզում սկզբնական հատվածում մի շարք դժվարությունների բախվեց: Այդ ժամանակ, նման պայմաններում ցանկացած հայ մարզիկի գրանցած հաջողությունը մեկ այլ ուրախությամբ էր ընդունվում:

                  Անկախություն ընդունելու հաջորդ իսկ տարում Բարսելոնայի Օլիմպիական խաղերն էին, որտեղ Հայաստանն ունեցավ 3 չեմպիոն, մեկ փոխչեմպիոն:

                  Դժվար է պատկերացնել, բայց Հայաստանը մրցավայր էր մեկնել 5 մարզիկով, և, փաստացի, միայն մեկ մարզիկ չկարողացավ հաջողության հասնել: Իսրայել Միլիտոսյանը, Մնացական Իսկանդարյանը, Հրաչյա Պետիկյանը կանգնեցին պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, իսկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ: 

                  Սակայն 1992 թ-ին Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ ընդհանուր հավաքականի կազմում:

                  Հայաստանի հավաքականի օրհներգն աշխարհի առաջնություններում առաջին անգամ հնչեց 1993 թ-ին: Բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ թեթևագույն քաշային կարգում հավասարը չուներ Նշան Մունչյանը:

                  Բռնցքամարտում մինչ օրս այլ աշխարհի չեմպիոն չենք ունեցել: Եվրոպայի առաջնություններում չեմպիոն են դարձել  Էդվարդ Համբարձումյանը (2008թ.), Հովհաննես Դավթյանը (2008թ.), Հրաչիկ Ջավախյանը (2010թ.), Հովհաննես Բաչկովն (2017թ., 2019թ.) ու Արթուր Հովհաննիսյանը (2019թ.):

                  • Օլիմպիական խաղերում լավ մեկնարկն ու 20-ամյա դադարը

                  Օլիմպիական խաղերում հաջորդ ոսկին եկավ 1996 թ-ին՝ Ատլանտայից: Ըմբիշ Արմեն Նազարյանը եզրափակչում խելահեղ հաղթանակի հասավ ամերիկացի ըմբիշի նկատմամբ, սակայն Արմենը հեռացավ հետագայում Հայաստանից ու 2000 թ-ին Բուլղարիային բերեց Օլիմպիական ոսկի, իսկ 2004-ին՝ բրոնզե մեդալ:

                  Ցավոք, Հայաստանը հաջորդ Օլիմպիական ոսկուն ստիպված եղավ սպասել 20 տարի: Սակայն, միգուցե, արժեր: Ռիոյի ՕԽ-ի ժամանակ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում հավասարը չուներ: Պարգևատրման ժամանակ Ալեքսանյանը պատվո հարթակին կագնեց ապրիլյան քառօրյա պատմերազում կյանքի գնով հողը պահած ՀԵՐՈՍ Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկով:

                  Նույն օրը կարող էինք ևս մեկ ոսկե մեդալ ունենալ, բայց Միհրան Հարությունյանի դեմ կողմնապահությունը ստիպեց չարանալ ամբողջ ՕԽ-ի կազմակերպիչների դեմ: Այդ հարցում մեզ օգնեց մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, ով ուղիղ եթերում չէր կարողանում զսպել էմոցիաները.

                  «Սա՞ է Ձեր Օլիմպիական Խաղերը: Այսպե՞ս եք Օլիմպիական խաղերում խաղարկություն հաստատում: Թքել եմ ես Ձեր Օլիմպիական Խաղերի վրա: Խայտառակությու՛ն»,-ուղիղ եթերում ասաց Գիլոյանը:

                  Ռիոյում արծաթե մեդալ նվաճեց ծանրորդ Սիմոն Մարտիրոոսյանը: Հետագայում հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանին կարող է տրվել ոսկե մեդալ, քանի որ այս պահի դրությամբ իրական ոսկե մեդալակրի մոտ հետագայում անթույլատրելի խթանիչներ հայտնաբերվեցին:

                  Շախմատում ևս Հայաստանը մեծ հետք ունի: Մեր թիմը Համաշխարհային 3 Օլիմպիադայում դարձել է հաղթող: 2006, 2008 և 2012 թթ-ին Հայաստանը առաջ անցավ համապատասխանաբար Չինաստանից, Իսրայելից ու Ռուսաստանից: Մեր թիմը նաև երեք անգամ նվաճել է Օլիմպիադայի բրոնզե մեդալները:

                  • Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեր հաջողությունները հուսադրող են

                  Ըմբշամարտում լավ ավանդույթներ ունենք նաև Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Ըմբշամարտի անկախ Հայաստանի Աշխարհի չեմպիոններն են՝ Աղասի Մանուկյան (1993թ.), Մնացական Իսկանդարյան (1994թ.),  Վաղինակ Գալստյան (2001թ.), Արսեն Ջուլֆալակյան (2014թ.), Արթուր Ալեքսանյան (2014թ., 2015թ., 2017թ.), Մաքսիմ Մանուկյան (2017 թ.), Արայիկ Գեւորգյան  (1995 թ.,1997թ., 1998թ.), Արամ Մարգարյան  (2002թ.), Դավիթ Սաֆարյան (2013թ.). վերջին երեքը՝ ազատ ոճում:

                  Ծանրամարտում Անկախ Հայաստանն ունեցել է 4 Աշխարհի չեմպիոն: 2009 թ-ին Նազիկ Ավդալյանը աշխարհում հավասարը չուներ: Նույն կարգավիճակում 2010 թ-ին Տիգրան Մարտիրոսյանն էր: 2018 ու 2019 թթ-ին Սիմոն Մարտիրոսյանը մեկ գլուխ բարձր էր բոլորից: 2019 թ-ին Աշխարհի չեմպիոնի քաղցրությունը ճաշակեց նաև Հակոբ Մկրտչյանը:

                  Սամբոյում ևս հարուստ ավանդույթներ ունենք: Կարող ենք մեզ շքեղություն թույլ տալ ու հաշվել 1991 թ-ի ԱԱ-ում նվաճած 3 ոսկիները ևս: Այդ տարի հավասարը չունեին Գագիկ Ղազարյանը, Գուրգեն Թութխալյանն ու Արթուր Գրիգորյանը: Հետագայում նրանց ճանապարհը բռնեցին Հովիկ Մանուկյանը (1993թ.), Երվանդ Գրիգորյանը (1997թ., 1998թ.), Քրիստինե Նաջարյանը (1998թ., 2004թ.), Արևիկ Կարապետյանը (1999թ.), Աշոտ Դանիելյանը (2010թ.), Մավրիկ Նասիբյանը (2014թ.), Գրիգոր Մխիթարյանն (2017 թ․) ու Տիգրան Կիրակոսյանը (2017 թ․):

                  Հրաձգությունում երկար տարիներ Հայաստանի պատիվը բարձր է պահել Երջանիկ Ավետիսյանը՝ 1994, 1999, 2001 ու 2006 թթ-ին հռչակվելով Աշխարհի չեմպիոն:

                  Նավամոդելային սպորտում Հրաչյա Շահազիզյանը 1994, 2001, 2003, 2011թթ-ին աշխարհում լսելի է դարձրել Հայաստանի անունը:

                  2011 թ-ին շախմատի Հայաստանի հավաքականը դարձել է Աշխարհի չեմպիոն: Չեմպիոնական թիմում եղել են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

                  Եվրոպական ասպարեզում բռնցքամարտից զատ հաջողություններ ենք ունեցել նաև շախմատում, ըմբշամարտում, ծանրամարտում, աթլետիկայում, թաեքվանդոյում, ձյուդոյում, հրաձգությունում ու սամբոյում:

                  Եվ հավատացնում ենք, որ սա դեռ երկար ճանապարհի սկիզբն է: Դեռ շատ ենք ցատկելու ու գոռալու Հա-յաս-տաաաա՜ն: Դեռ շատ ենք հուզվելու՝ լսելով Հայաստանի պետական օրհներգը, բայց նաև վստահ ենք, որ դեռ ցավալու ենք նաև անհաջողությունների համար, քանի որ պարտությունն էլ սպորտի բաղկացուցիչ մասն է:

                  Եվ վերջում, մեծ հույս ունենք, որ առաջիկայում կուրախանանք նաև թիմային մարզաձևերի հաջողություններով, մասնավորապես՝ ֆուտբոլի: Այդ ասպարեզում վաղուց եկել է քայլ անելու ժամանակը…

                  Արմեն Գարամյան

                  Թեգեր։ անկախ-հայաստան-29
                  ShareSendShareShare

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  NHL. Տամպան փլեյ-օֆֆի երկրորդ անընդմեջ խաղում հաղթեց Ֆլորիդային

                  20.05.22

                  Ձյուդոյի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի

                  19.05.22

                  Շատ պարտավորեցնող է այն, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Երևանում․ Չալոյան

                  19.05.22

                  Մեր աշխատանքների 95 տոկոսն արդեն կատարված է՝ թե՛ մարզական առումով, թե՛ բացման արարողության հետ կապված․ Կարեն Գիլոյան

                  19.05.22

                  ԼՐԱՀՈՍ

                  Պոգբան հետաքրքրված է Յուվենտուս տեղափոխությամբ

                  10:36 / 20.05.22

                  Անգլիական երեք ակումբ հետաքրքրված է Դեպայի ծառայություններով

                  10:20 / 20.05.22

                  Մինամինոն կարող է տեղափոխվել Ա Սերիա

                  10:10 / 20.05.22

                  210829 Olivier Giroud of Milan celebrates scoring a goal during the Serie A football match between Milan and Cagliari on August 29, 2021 in Milan. Photo: Matteo Gribaudi / BILDBYRAN / Cop 290 fotboll football soccer seria a bbeng milan cagliari jubel *** 210829 Olivier Giroud of Milan celebrates scoring a goal during the Serie A football match between Milan and Cagliari on August 29, 2021 in Milan Photo Matteo Gribaudi BILDBYRAN Cop 290 fotboll football soccer seria a bbeng milan cagliari jubel, PUBLICATIONxNOTxINxSWExNORxAUT Copyright: MATTEOxGRIBAUDI BB210829ZZ067

                  Դեշամը խոսել է Ժիրուին հավաքական չհրավիրելու մասին

                  09:55 / 20.05.22

                  Կովաչը կգլխավորի գերմանական թիմը

                  09:37 / 20.05.22

                  Տուխել․ Կանտեն մեր Սալահն է

                  09:24 / 20.05.22

                  NHL. Տամպան փլեյ-օֆֆի երկրորդ անընդմեջ խաղում հաղթեց Ֆլորիդային

                  09:10 / 20.05.22

                  Չելսին ու Լեսթերը ոչ-ոքի խաղացին

                  00:51 / 20.05.22

                  Ռիբերին պատմել է, թե ինչպես է հորդորել 16-ամյա Ալաբային չմտածել հարստության մասին

                  00:16 / 20.05.22

                  Շատ դժվար է բացատրել այն, ինչ տեղի էր ունենում Բեռնաբեուում ՉԼ-ի երեկոներին. Մոդրիչ

                  23:57 / 19.05.22

                  Սիթին կարող է 30 մլն ֆունտ վճարել Բարսելոնայի սանի համար

                  23:37 / 19.05.22

                  Դիբալայի գործակալը հանդիպումներ է ունեցել Լոնդոնում և Մանչեսթերում

                  23:31 / 19.05.22

                  Մոդրիչի կյանքի ամենաերջանիկ պահն իմ կյանքում ամենատխուրն է եղել. Մադրիդի քաղաքապետ

                  23:26 / 19.05.22

                  Բարսելոնան առաջնահերթություն է Լևանդովսկու համար

                  23:11 / 19.05.22

                  ԱՊԼ 3 ակումբ հետաքրքրված է Դեպայի ծառայություններով

                  22:43 / 19.05.22

                  Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը դարպասապահ է

                  22:31 / 19.05.22

                  Ֆաբինիո. Դա ցույց է տալիս, որ նրանք իսկապես ինչ-որ յուրահատուկ բան ունեն այս մրցաշարում

                  22:26 / 19.05.22

                  Չելսիի մեկնարկային կազմը Լեսթերի հետ խաղում, ուղիղ եթեր

                  22:08 / 19.05.22

                  Միլանի հարձակվողը կարող է տեղափոխվել Լացիո

                  21:53 / 19.05.22

                  Հնարավոր է, որ նրանք ԱՊԼ-ի պատմության լավագույն թիմերն են. Տուխել

                  21:37 / 19.05.22

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ԾԱՆՐԱՄԱՐՏ

                  Ամենից շատ գրավել է այն, որ գործ ունենք ծանրության հետ. երիտասարդական ԱԱ-ի հաղթող Գառնիկ Չոլակյան

                  14:27 / 18,05,22

                  Կարդալ Ավելին

                  Ֆուտբոլում անցկացրած ամեն մի պահն ինձ համար հիշարժան է. Նորավանքի ավագը՝ գավաթը նվաճելու և այլ թեմաների մասին

                  20:11 / 12,05,22

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ՖՈՒՏԲՈԼ

                  Forbes․ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբները

                  11:11 / 19.05.22

                  Կարդալ Ավելին

                  Այնտրախտի թալիսման արծիվը ներկա չի գտնվի ԵԼ-ի եզրափակչին

                  15:00 / 17.05.22

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Մեդիա
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • +374(93)639 312
                  • [email protected]

                  Գովազդի համար` 093 639 312

                  Made by Vecto Digital Vecto Digital

                  Copyright © 2021 armsport.am All rights reserved.

                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • ԻՍՊԱՆԻԱ
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • TGBlog
                  • ՀԱՅՀԱՅ
                    • РУСРУС

                  Copyright © 2021 armsport.am All rights reserved.