Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում «Լիդսը» սեփական հարկի տակ 4-3 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
Տանտերերը հանդիպման ընթացքում հաշվի մեջ առաջ էին անցել 4: 1 հաշվով, բայց դրանից հետո լոնդոնցիներին թույլ տվեցին երկու անգամ գրավել իրենց դարպասը:
«Լիդսի» կազմում աչքի ընկան հարձակվողներ Հելդեր Կոշտան (երկու անգամ) և Պատրիկ Բամֆորդը, ինչպես նաև կիսապաշտպան Մատեուշ Կլիչը: «Ֆուլհեմից» դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, ևս մեկ գնդակ խփել է հարձակվող Բոբի Ռիդը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Լիդսը», որը 16 տարի անց այս մրցաշրջանում վերադարձավ Պրեմիեր լիգա, 3:4 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»: