Պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգո Ժոտան «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվել է «Լիվերպուլ»:
Անգլիայի գործող չեմպիոնները իրենց պաշտոնական կայքում հայտնել են ֆուտբոլիստի տեղափոխության մասին: 23-ամյա հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել մերսիսայդյան ակումբի հետ:
Լիվերպուլում Ժոտան վերցրել է 20-րդ համարը: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, տրանսֆերի գումարը կազմում է 41 միլիոն ֆունտ:
It’s time… #JotaSaturday 🤩 pic.twitter.com/2Z8Tav8lBw
— Liverpool FC (@LFC) September 19, 2020
Ժոտան տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն» 2017 թվականի ամռանը՝ վարձավճարով Մադրիդի «Ատլետիկոյից», իսկ մեկ տարի անց գայլերը գնեցին նրա պայմանագիրը 14 միլիոն եվրոյով: Այդ ժամանակից ի վեր հարձակվողն անգլիական ակումբում անցկացրել է 131 հանդիպում եւ դարձել 44 գոլի հեղինակ: