Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել ակումբի մարզումից և գրառում կատարել.
«Ես վերադարձել եմ»,-գրել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը բաց էր թողել A Սերիայի 13-րդ տուրի՝ «Յուվենտուսի» և «Ատալանտայի» միջև հանդիպումը (3: 1): Ըստ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի, պատճառը ծնկի վնասվածքն էր, որը անհանգստացնում էր Ռոնալդուին նույնիսկ Պորտուգալիայի հավաքականի ճամբարում գտնվելու ժամանակ:
Երկուշաբթի օրը Ռոնալդուն սկսեց աշխատել «Յուվենտուսի» ընդհանուր խմբում և պատրաստվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղին: