«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է թիմի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի մասին։
«Մարկը գրեթե կիսապաշտպան է։ Նա, կարծես, թիմի մեկ այլ կիսապաշտպան լինի։
Նա ոտքով հիասքանչ է խաղում։ Աշխարհում նա լավագույն դարպասապահն է այդ առումով»,-Սուարեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Մարկ Անդրե Տեր Շտեգենը հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2014 թվականից։