Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
Երեկ նա մարզվեց թիմակիցների հետ և իրեն արդեն լավ է զգում:Մենք կգնահատենք նրա վիճակն այսօր ու վաղը և որոշում կկայացնենք, բայց այն փաստը, որ նա երեկ լիարժեք մարզում անցկացրեց թիմակիցների հետ, լավ է: Հուսով եմ, որ հետևանքներ չեն լինի:
Մենք լավ հարաբերություններ ունենք Կրիշտիանուի հետ: Եթե այնպիսի խաղացողը, ով այդքան շատ հաղթել է, զայրանում է փոխարինվելու հետ կապված, դա նշանակում է, որ նա դեռ շատ մոտիվացիա ունի, ինչը լավ է: Ես արդեն 25 տարի տեսնում եմ ֆուտբոլիստների, ովքեր զայրանում են փոխարինման համար:
Դժվար է Դիբալային, Իգուայինին և Ռոնալդուին միևնույն ժամանակ խաղադաշտ դուրս բերել՝ իրենց բնավորության պատճառով, բայց երեքն էլ գիտեն, թե ինչպես լավ հանդես գալ և միմյանց հետ հարմարավետ զգալ»,-ասել է Սարին: