«Արսենալի» նախկին պաշտպան Թոնի Ադամսը քննադատել է Ունաի Էմերիի մարզչական աշխատանքը.
«Ես պարզապես ապշած եմ թիմի նման ելույթներով: Ինչ-որ պահի, Օզիլը դարձավ լիբերալ. նա գնդակը ստացավ դարպասապահից և փորձեց առաջ հանձնել այն՝ բոլորին շորջանցելով:
Թիմի ուղղված սուլոցները տեղին էին. ահավոր, սարսափելի խաղ էր: Բոլորը խաղում էին ինքնուրույն, ոչ մի պաշտպանություն: Զզվելի կատարում: Ես չեմ ցանկանում, որ որևէ մարզիչ կորցնի իր աշխատանքը, բայց ակումբը չի շարժվում առաջ, չի զարգանում»: