Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Շեֆիլդ Յունայթեդը» ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտեց հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «Շեֆիլդը», ՄՅՈւ-ի դարպասը երեք գնդակ ուղարկելով, կրկնել է «Լեսթերի» ցուցանիշը։ Բանն այն է, որ «Շեֆիլդը» առաջին թիմն է «Լեսթերից» հետո, որը ԱՊԼ-ը վերադառնալու տարում կարողանում է երեք կամ ավելի գոլ խփել ՄՅՈւ-ին։
2014 թվականի սեպտեմբերին «Լեսթերը» 5-3 հաշվով հաղթել էր «Ման․ Յունայթեդին»։