«Չելսիի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը խոսել է ապագայում կրկին Եվրոպայում խաղալու իր ցանկության մասին: Վերջին 3 տարիներին Օսկարը Չինաստանում խաղացել է Շանհայ SIPG-ի կազմում, որը 2017-ի հունվարին 60 միլիոն ֆունտ վճարեց լոնդոնյան ակումբին բրազիլացու տեղափոխության համար:
«Ես իսկապես ուզում եմ վերադառնալ Եվրոպա: Բայց ոչ հիմա. այս պահին ինձ լավ եմ զգում Չինաստանում, դեռ պայմանագիր ունեմ, որը հուսով եմ ավարտին հասցնել։
Ինձ նոր առաջարկներ են արել, առաջարկել են վերադառնալ Եվրոպա: Բայց հիմա ինձ համար դժվար է դա անել, Եվրոպա վերադառնալու հարցում դժվարություններ կան: Այնպես որ, հույս ունեմ այստեղ հանգիստ ավարտել իմ պայմանագիրը, իսկ հետո, այո՛, կմտածեմ Եվրոպա վերադառնալու մասին:
Իհարկե, առաջին ակումբը, որը ես կընտրեի, եթե կարողանայի վերադառնալ Եվրոպա, կլիներ «Չելսին»: Բայց երբ ես երեխա էի, շատ էի դիտում Իտալիայի լիգան, քանի որ այնտեղ շատ բրազիլացիներ էին խաղում: Այսպիսով, Իտալիայից կան մի քանի թիմեր, որոնք ինձ շատ դուր են գալիս, օրինակ, Ինտերը, Միլանը: Այնպես որ, ես կմտածեի Ա Սերիայի ակումբ տեղափոխվելու մասին, եթե վերադառնամ Եվրոպա», — մեջբերում է Օսկարին Fox Sports Brasil-ը: