Դեռևս հայտնի չէ, թե ով կստանձնի «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը Իլշատ Ֆայզուլի հեռացումից հետո:
Այս մասին ArmSport-ը տեղեկացավ երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից:
«Դեռ պարզ չէ թե ով կգլխավորի: Շուտով մեր պաշտոնական կայքի միջոցով կհայտարարենք»,- մեզ հետ զրույցում նշեցին ակումբի մամուլի բաժնից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել երևանյան ակումբը: Ավելին, նշվում էր՝ 53-ամյա մասնագետն արդեն առաջին մարզումն է անցկացրել «Ուրարտուի» հետ: