«Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը լքում է զբաղեցրած պաշտոնը՝ ընտանեկան խնդիրների պատճառով։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնը 46-ամյա մասնագետը ստանձնել էր 2018-ի օգոստոսից։ Ակումբն իր գլխավորությամբ Հայաստանի Բարձրագույն առաջնության 2018/19 մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, բացի այդ՝ ուղեգիր վաստակել Եվրոլիգայի որակավորման փուլերի համար։ Մոտ մեկուկես տարի թիմի հետ աշխատելով՝ Ֆայզուլինը 24 հաղթանակ է տոնել։
Ակումբը շնորհակալություն է հայտնում մասնագետին՝ կատարած աշխատանքի համար:
«Հույս ունենք, որ հետագայում նույնպես միասին աշխատելու հնարավորություն կունենանք»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: