Հարձակվող Մարիո Բալոտելին հայտավորված չէ «Բրեշիայի» կազմում Ա Սերիայի 13-րդ տուրի «Ռոմայի» դեմ խաղին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 29-ամյա ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոյի հետ. հարձակվողը հեռացվել է հինգշաբթի օրը թիմի ուսումնամարզական հավաքից, քանի որ չի բավարարել մարզչի պահանջները:
«Ռոմա» — «Բրեշիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին Հռոմում և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: