«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը հաստատել է, որ «Զենիթի» և «Չելսիի» նախկին պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը կտեղափոխվի անգլիական ակումբ:
«Որքան գիտեմ, գործարքն ավարտվել է շաբաթ օրը: Ես ակնկալում եմ, որ նա երկուշաբթի այստեղ կլինի, բայց չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում»,- մեջբերում է Բիլիչին Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Էվերտոնը» նույնպես հետաքրքրված է Իվանովիչի ծառայություններով: