Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Լիոնել Մեսսին շնորհելը։
Բրազիլացու կարծիքով, այդ մրցանակը պետք է հանձնվեր Վիրջիլ վան Դեյքին։ Հոլանադացին քվեարկությունում 2-րդ տեղն էր զբաղեցրել։
«Ո՞վ էր արժանի այդ մրցանակին։ Միգուցե Վան Դեյքը։ Վիրջիլը անհավանական ֆուտբոլիստ է ու շատ լավ հանդես եկավ անցած մրցաշրջանում, այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ նա ավելի շատ էր արժանի այս մրցանակին, քան Լիոնել Մեսսին», – Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել Metro-ն։
Հիշեցնենք, որ Վան Դեյքը 2018/19 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում հաղթեց Չեմպիոնների լիգան։ 28-ամյա պաշտպանը տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել ՈՒԵՖԱ-ի կողմից, ինչպես նաև ստացել է ՉԼ 2018/19 խաղարկության լավագույն պաշտպանի մրցանակը։