Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալել էր «Լևանտեին»։
Հանդիպման հաշիվը արդեն 1-ին րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Խոսե Մորալեսը։ 17-րդ րոպեին Գաբրիելը հավասարեցրեց հաշիվը։ 36-րդ րոպեին Մորալեսը դարձյալ առաջ մղեց «Լևանտեին»։ 3 րոպե անց Մաքսիմիլիանո Գոմեսը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ կեսում տանտերերը ավելի լավ տեսք ունեին ու կարողացան փոխել հանդիպման ընթացքը։ 75-րդ րոպեին Մանու Վալյեխոն առաջ մղեց «չղջիկներին»։ Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Վալյեխոն դուբլ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 4-2։
Սա «Վալենսիայի» առաջին հաղթանակն էր Խավի Գրասիայի գլխավորությամբ։