Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» երիտասարդ աստղ Նիկոլ Ձանիոլոն հերթական անգամ խոսել է հռմեական ակումբին հավատարիմ լինելու մասին:
«Շատ հետաքրքիր է ԱՊԼ-ում հանդես գալու տարբերակը, սակայն ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու «Ռոմայի» հետ: «Ռոման» իմ տունն է, իսկ երկրպագուները` իմ ուժը: Մենք միասին հաղթելու ենք և ես փորձելու եմ ամեն անգամ ուրախացնել նրանց: Երբ «Օլիմպիկոն» վանկարկում է անունս հպարտություն և հարգանք եմ զգում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Ձանիոլոն կարողացավ աչքի ընկնել նաև Իտալիայի հավաքականի կազմում Եվրո-2020-ի Հայաստանի դեմ հաղթական հանդիպման ընթացքում`9-1: Ձանիոլոն դարձավ դուբլի հեղինակ: