Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բետիսը» հյուրընկալել էր «Վալենսիային». տանտերերը կամային հաղթանակ են տարել 2:1 հաշվով:
Հանդիպման 32-րդ րոպեին Գոմեսը բացել է հաշիվը, իսկ 5 րոպե անց Խոակինը հավասարեցրել է այն:
Մրցավարի ավելացրած վերջին՝ 4-րդ րոպեին Կանալեսը տուգանայինից գեղեցիկ հարվածով խփել է հաղթական գոլը: