Իտալիայի A սերիայի առաջնության 13-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր Թուրինի «Յուվենտուսին»:
Խաղն անցավ գերլարված պայքարում ու թուրինցիները կարողացան կամային հաղթանակ կորզել:
Առաջին խաղակեսում Բարոուն չկարողացավ դիպուկ գտնվել 11 մետրից, բայց երկրորդ խաղակեսի սկզբում Գոսենսի ջանքերով տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: 74-րդ և 82-րդ րոպեներին Հիգուայինի խփած գոլերը հաղթանակ պարգևեցին հյուրերին: Հանդիպման վերջակետը 93-րդ րոպեին դրեց Դիբալան` 1:3:
«Յուվենտուսը» 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: