«Նոայի» հարձակվող Արտյոմ Սիմոնյանը, ՀՊԼ 4-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով.
Հարցին, թե հնարավոր է համարում Սիմոնյանը, որ հրավեր կստանա Հայաստանի հավաքականից, «Նոայի» ֆուտբոլիստը նշել է. «Իհարկե ուրախ կլինեմ, որ հրավեր ստանամ հավաքականից և օգնեմ մեր ազգին, բայց ես ամեն ինչ փորձում եմ անել խաղադաշտում»:
Հիշեցնենք, որ Սիմոնյանը դարձել էր դուբլի հեղինակ «Արարատի» հետ խաղում՝ մրցակցի դարպասը գրավելով տուգանայինից և 11 մետրանոցից: