«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիդեոհաղորդագրության միջոցով շնորհավորել է «Ատալանտայի» նորեկ Ալեքսեյ Միրանչուկին՝ Ա սերիա տեղափոխվելու կապակցությամբ.
«Ողջույն, Ալեքսեյ: Շնորհավորում եմ «Ատալանտա» տեղափոխվելու կապակցությամբ: Հույս ունեմ, որ դու կատարել ես ճիշտ քայլ ու ընտրություն: Երջանկություն ու հաջողություն եմ մաղթում քեզ, որպեսզի քեզ դրսևորես այնպես, ինչպես Ռուսաստանում: Եվ, իհարկե, հաջողություն եմ մաղթում: Կհանդիպենք»,-ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» տրանսֆերի դիմաց վճարել է 14.5 մլն եվրո:
Տեսանյութն իր հաղորդման ընթացքում հրապարել է հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը:
Մխիթարյանի շնորհավորանքը՝ 37:40-ից: